Ո՞վ ենք մենք

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) ոչ առևտրային հիմնադրամ է՝ ստեղծված 2011 թվականին համաձայն Հայաստանի օրենսդրության: 

Պալատի գործունեությունը նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում է Հայաստանում ընկերությունների հիմնումը և զարգացնում է հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժը:
Պալատին աջակցում է Հոգեբարձուների խորհուրդը, որը բաղկացած է 7 գործարար առաջնորդներից, ովքեր հանդիսանում են ֆրանս-հայկական առևտրի իրական դեսպաններ:
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն իր գործունեությունը իրականացում է իր ​​ցանցի անդամների և հաճախորդների համար:

Այն աջակցում է Ֆրանսիական և Հայկական ընկերություններին՝ տրամադրելով նրանց առևտրային ծառայություններ (խթանում,որոնում), աջակցություն (հաստատում, բնակություն, աշխատավարձի կառավարում)  կամ խորհրդատվություն: Այն խթանում է նաև Ֆրանսիայի նկարագիրը Հայաստանում:

Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն իր առաքելությունն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և տնտեսական ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն անդամակցում է Ֆրանսիա Միջազգային Առևտրաարդյունաբերական Պալատի ցանցին, որը միավորում է 125 Առևտրաարդյունաբերական Պալատներ 95 երկրներում և նաև.

 

13 տարի Ձեր կողքին

Մենք ակտիվացնում և ամրապնդում ենք ֆրանսահայ գործարար համայնքը,

Մենք օգնում ենք ֆրանսիական ընկերություններին առավելագույնս օգտվել հայկական շուկայի առաջարկած հնարավորություններից,

Մենք աջակցում ենք Ֆրանսիայում գործող հայկական ընկերությունների գործունեության զարգացմանը:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin