Շուկայի ուսումնասիրություն
Ցանկանու՞մ եք ճանաչել իրական ներմուծողներին, մատակարարներին կամ գործընկերներին Ֆրանսիայում կամ Հայաստանում: Ցանկանու՞մ եք տեղեկանալ ֆրանսիական կամ հայկական շուկայում գ:ործող առևտրային զարգացման հնարավորություններին :
ՖՀԱԱՊ-ն ձեզ կաջակցի շուկայի ուսումնասիրության ռազմավարությունն ընտրելու հարցում և կառաջարկի ձեզ հարմարեցված գործիքներ, որոնց օգտագործումը կծառայի իր նպատակին:
Ուսումնասիրության առաքելությունը
Ընտրեք այն տարբերակը, որը կնպաստի ձեր բիզնեսի զարգացմանը և նոր կապերի հաստատմանը: ՖՀԱԱՊ-ն պատասխանատու է ձեր բնութագրերին, գործարքի պայմաններին համապատասխան ընկերությունների ընտրության, դրանց ղեկավար մարմինների հետ հանդիպման և ծրագրերի կազմակերպման հարցերի համար: ՖՀԱԱՊ-ի մեծ փորձը ձեր տրամադրության տակ է՝ համագործակիցների ցանցի, աշխատակազմի, տեղեկատվության և խորհրդատվության ամբողջությամբ: Եվ այս հարցում նպատակը մեկն է՝ օգնել բացահայտել հուսալի գործընկերներ:
ՖՀԱԱՊ-ն պատասխանատու է իր գործընկեր կազմակերպության խիստ հեռանկարային հնարավորությունների և որոշումների հաստատման համար:
Հենց այս միտումով է ստեղծվում երկկողմանի հանդիպման նշանակումը:
Առաքելության ամփոփագիրը՝ այն թե ինչ փոխադարձ պայմանավորվածություն ունեն համագործակցող կողմերը, տրամադրվում է Ձեզ՝ պահպանելով հետադարձ կապը և շարունակական ուսումնասիրությունը:
Ուսումնասիրության առաքելության արդյունքը՝
- Պոտենցիալ գործընկերների թիրախավորում,
- Հետազոտական աշխատանքների և տվյալների փոխանցում ՖՀԱԱՊ-ի տվյալների բազայից
- Ձեր ընկերության արտադրանքի կամ առաջարկվող ծառայությունների առաջնային գովազդ-ներկայացում՝ հեռախոսով
- Ձեր ընկերության վերաբերյալ փաստաթղթերի, մոտիվացիոն նամակների տրամադրում ՖՀԱԱՊ-ի կողմից հետաքրքող կողմին
- Ձեր ընկերության արտադրանքի կամ առաջարկվող ծառայությունների հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով տեղեկատվության հավաքագրում և ներկայացում համապատասխան գործընկերների կողմից
- Ձեր ընկերության ներկայացուցչի և հայաստանյան պոտենցիալ գործընկերների միջև հանդիպումների կազմակերպում
- Լոգիստիկայի կառավարում (կազմակերպչական աշխատանքներ՝ հանդիպումների նշանակում, տրանսպորտի ապահովում, հյուրանոցային ամրագրում և այլն)
- Հեռանկարային տվյալների բազայի տրամադրում, որը կարող եք հարստացնել և զարգացնել:
Հետ-հանձնարարական վերահսկողությունը կարող է ապահովել ՖՀԱԱՊ-ն՝ ուսումնասիրության առաքելությունից հետո `6 ամսվա ընթացքում: Վերջինս բաղկացած է նախկին կապերի վերագործարկումից և նոր նախագծային հանդիպումների վերջնաձևակերպումից՝ արդյունավետ ամփոփելով համագործակցության ողջ գործընթացի վերջնական ավարտը: