La réception de la CCIFA le 12 avril 2019
ՖՀԱԱՊ-ը պատիվ ունեցավ կազմակերպել իր ընդունելությունը Արդեան ցուցասրահում:
Իր ողջույնի խոսքում պալատի նախագահ պրն Ալեն Տուադյան ներկայացրեց Հայաստանում ՖՀԱԱՊ-ի գործունեությունը: 2011 թվականից ի վեր պալատը շարունակում է ներդրումներ կատարել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, առեւտրային, կրթական եւ մշակութային կապերի զարգացման գործում:
2019 թվականին ՖՀԱԱՊ-ը սահմանել է բարձրագույն նշաձող՝ ձգտելով Հայաստանում գործարարության մշակույթ հասցնել որակապես նոր մակարդակի, ինչպես նաեւ մշակել 21-րդ դարի մարտահրավերներին համահունչ երկրի տնտեսական զարգացման ռազմավարություն:
ՖՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն տիկին Արուսյակ Լյուդի-Հայրապետյանը խոսեց առաջիկա միջոցառումների մասին:
Պալատը կկազմակերպի երեք խոշոր համաժողով- քննարկումներ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ ձեռնարկությունների ներուժի խթանմանը: Առաջին առաջնային թեման կրթությունն է, մասնավորապես`մասնագիտական եւ միջնակարգ կրթության խնդիրների բացահայտումը եւ դրանց հնարավոր լուծումների որոնումը: Երկրորդ համաժողովը կվերաբերվի Հայաստանում նոր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտի իրական ներուժին:
Մայիսի 24-ին մենք կքննարկենք Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող Սուպերհաշվիչի ժամանումը, որը կփոխի տվյալների բազայի հաշվարկային էկոհամակարգը ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում:
ՖՀԱԱՊ-ի համար մյուս կարեւոր թեման գյուղատնտեսությունն է ու շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Այնուհետեւ ՖՀԱԱՊ-ի վաճառքի պատասխանատուն՝ Օժենի Ավետիսյանը ներկայացրեց նոր անդամներին. IAB ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ, ԲԼԵՍԿ ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ, Դելիս Հայաստան , Արդեան եւ Գրիչների աշխարհ:
Շնորհակալ ենք մեր բոլոր անդամներին եւ գործընկերներին՝ իրենց ներկայության եւ այս գեղեցիկ երեկոյի համար: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հատկապես Արդեանին՝ մեր միջոցառումը իրենց հիասքանչ ցուցասրահում հյուրընկալելու համար , ինչպես նաև Լա Մեզոն Ռուժին-ին եւ Դելիս Հայաստանին չտեսնված համեղ հյուրասիրության համար :
Մենք անհամբեր սպասում ենք տեսնել ձեզ մեր ապագա միջոցառումներին:
Միջոցառման նկարները ստորև՝