HEC Alumni-ի երեկոն` Փարիզի 16-րդ թաղամասի քաղաքապետարանում
Շնորհակալություն HEC Alumni-ին Փարիզի 16-րդ թաղամասի քաղաքապետարանում կազմակերպած այս երեկոյի համար, որը նվիրված էր մասնավորապես Հայաստանի տնտեսությանը և ներդրումներին, որտեղ բացման խոսքով հանդես գալու պատիվն ունեցավ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան Առաքելյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, նախկին դեսպաններ, քաղաքական գործիչներ և գործարարներ։
Միջոցառումը հնարավորություն էր ընդգծելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը դեպի ավելի մեծածավալ ներդրումներ և տնտեսական փոխանակումներ՝ դուրս գալով այդ հարաբերությունների պատմական բնույթ կրող մարդասիրական շրջանակից։
Նշվեց նաև փետրվարի 24-ին կայացած Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովի՝ մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վրա ունեցած դրական հետևանքների և 2024 թվականի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: