2-րդ և 3-րդ օրերը Eurosatory-ում հարուստ իրադարձություններով և հանդիպումներով
Eurosatory Defence and Security ցուցահանդեսի 2-րդ և 3-րդ օրերը հարուստ էին միջոցառումներով և հանդիպումներով:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ այցելել է CCI France Armenia-ի կողմից տնօրինվող «Հայաստան» տաղավար։ Նախարարը ծանոթացել է ռազմարդյունաբերական համալիրի հայկական ընկերությունների տաղավարում ներկայացված տեխնոլոգիաներն ու արտադրանքին։
«GICAT» (Ֆրանսիայի ցամաքային և հակաօդային պաշտպանության և անվտանգության ոլորտների խմբավորում) տաղավարում՝ նախագահ Մարկ Դարմոնի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Թոլմաջյանի, ինչպես նաև CCI France Armenia-ի և նրա անդամների ներկայությամբ տեղի ունեցավ ֆրանս-հայկական համաժողովը Հայաստանի պաշտպանության կարիքների, ինչպես նաև Ֆրանսիայի հետ շարունակվող համագործակցության թեմաների շուրջ:
Այս երկու օրերի ընթացքում մի քանի պաշտոնական պատվիրակություններ Եվրոպայից և Ասիայից այցելեցին Հայաստանի տաղավար և ծանոթացան ցուցադրվող ապրանքներին ու տեխնոլոգիաներին։