Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամի (ՖՀՄՈՒԿ) 20-ամյակին նվիրված հանդիսություն
Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատն` ի դեմս իր նախագահ Տիգրան Առաքելեանի, ուրախ էր մասնակցել Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամի (ՖՀՄՈՒԿ) 20-ամյակին նվիրված հանդիսությանը:
Միջոցառման ընթացքում Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի երկու անդամների՝ «Քարֆուր Հայաստան»-ի և «ՖՀՄՈՒԿ»-ի միջև կնքվեց աշխատանքային համաձայնագիր, որը հնարավորություն կտա «Քարֆուր-Հայաստան»-ին իրականացնել Հայաստանում իր ընդլայնման քաղաքականությունը և 5 տարվա ընթացքում բացել142 խանութ: