Ֆրանսիա Միջազգային ԱԱՊ-ի միջոցառումը Փարիզում
Հունիսի 24-ին Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Ալեն Թուհադյանը մասնակցել է Ֆրանսիաի Միջազգաին ԱԱՊ-ի կողմից կազմակերպած ամենամյա միջոցառմանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո։
Միջոցառման ընթացքում ավելի քան 30 միջազգային ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատներ մրցանակներ և գավաթներ շնորհեցին աշխարհի շուրջ 150 ընկերությունների: Այս գավաթները կարևորում են ֆրանսիական ընկերությունների աշխատանքը միջազգային մակարդակում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիա Միջազգային ԱԱՊ-ի նախագահ Առնո Վեսիեն, որին հաջորդեցին “MEDEF"-ի նախագահ Ժոֆրի Ռու դե Բեզիեն և Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ ԼըՄոյնը: