Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանն ընդունել է «Renault Group»-ը

«Renault Armenia» ընկերության սեփականատերեր Աշոտ և Կարեն Չախմուրադյանների հրավերով՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամներ Կամիլ Գալիարդ-Մինյեն և Ժյուլիեն Ռավյեն այցելել են Renault և LADA գրուպի ցուցասրահներ:Այցելությանը ներկա է եղել նաև Ֆրանսիա Հայատան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան Առաքելյանը:

Ֆրանսիացի խորհրդարանականները նշել են, որ ֆրանսիական ապրանքանիշը Հայաստանում ներկայացված է ամենաբարձր մակարդակով, ինչը, իրենց կարծիքով, Կարեն և Աշոտ Շահմուրադյանների աշխատանքի և նվիրումի արդյունք է։ Մեծ կարևորություն տալով նրանց գործունեությանը՝ մեր թիմի ղեկավարը նրանց շնորհեց Ազգային ժողովի Պատվո շքանշանը՝ ասելով՝ «Մենք շատ տպավորված ենք և ցանկանում ենք խրախուսել այս տեսակի գործունեությունը»:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin