Փոխըմբռնման հուշագիր Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ- ի, «Քարֆուր Արմենիա»- ի և «Ընտանիք Ագրո Հոլդինգ»- ի միջև
Բացառիկ գործընկերության ստորագրում ՝ Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆԻ նախագահությամբ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի, «Քարֆուր Արմենիա»-ի և «Ընտանիք Ագրո Հոլդինգ» ընկերության միջև:
«Քարֆուր Արմենիան» ունի հստակ ռազմավարություն սատարել տեղական գյուղատնտեսական բիո և էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների արտադրման ոլորտներին:
Սույն հուշագրով «Քարֆուր Արմենիան» արտադրանքը գնելուց և այն իր սրահներում վաճառելուց բացի պարտավորվոմ է նաև հետևել ապրանքների արտադրման ստանդարտներին և արտադրված յուրաքանչյար ապրանքի նորմերին:
«Ագրո Հոլդինգ» ընկերությունը պարտավորվում է Հայաստանում կառուցել մի քանի գյուղատնտեսական համալիրներ ՝ հագեցած արտադրական և բաշխման փուլերը բարելավող ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիաններով ու կառույցներով, որն էլ կնպաստի ավելացված արժեքի բարձրացմանը:
Համալիրները կարտադրեն կաթ, որը կօգտագործվի ֆրանսիական չափանիշներին համապատասխան պանրի արտադրության համար:
Ֆերմերները մեծապես կօգտվեն ավելացված արժեքից՝ եկամտի ավելի արդարացի բաշխմամբ:
Այս գյուղացիական տնտեսությունները կտեղակայվեն մայրաքաղաքից դուրս և մեծապես կզարգացնեն տեղական տնտեսությունը: