«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբ

Ֆրանսիա Հայաստան առևտրարդյունաբերական պալատի անդամ «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որի նպատակն է բարելավել Հայաստանում երեխաների կենսական ու կրթական պայմանները նորարարական ծրագրերի միջոցով, որոնք կենտրոնացած են սպորտի և մասնավորապես ֆուտբոլի շուրջ։ Ակումբը կազմակերպում է ամենօրյա բարձրակարգ ֆուտբոլային մարզումներ արական և իգական սեռի մարզիկների համար Արմավիր քաղաքում հիմնված ժամանակակից և լիովին կահավորված ուսումնամարզական կենտրոնում:

«Սարդարապատ» ՖԱ մարզիչները ֆուտբոլային կրթության յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում՝ կիրառելով ֆրանսիական Լիգա 1-ի ակումբի՝ Racing Club de Lens-ի մեթոդաբանությունը: Նրանք ճանապարհ են հարթում երիտասարդ ֆուտբոլիստների համար՝  նրանց ողջ ներուժը զարգացնելու նպատակով:

SFC ֆուտբոլիստները՝ տղաներ և աղջիկներ, մասնակցում են ՀՖՖ համապատասխան տարիքային խմբերի առաջնություններին և գրանցում ակնառու արդյունքներ։

«Սարդարապատ» ՖԱ-ն հիմնադրվել է ֆրանսահայ սպորտային իրավաբան Սևան ԿԱՐՅԱՆԻ կողմից՝ աշխարհահռչակ հայեր Նուբար ԱՖԵՅԱՆԻ և Ժոզեֆ ՈՒՂՈՒՐԼՅԱՆԻ աջակցությամբ։

Էրիկ ԱՍԱԴՈՒՐՅԱՆԸ - RC Lens Academy-ի տնօրենն ունի իր անհերքելի ազդեցությունն ու ներգրավվածությունը «Սարդարապատ» ՖԱ ակադեմիայի զարգացման, ինչպես նաև RC Lens մեթոդաբանության ճշգրիտ փոխանցման և իրականացման գործում:

«Սարդարապատ» ՖԱ-ն մտադիր է մոտ ապագայում դառնալ հայկական ֆուտբոլային կրթության նշաձողը:

Մանրամասն՝  www.sardarapatfc.am/fr/accueil/

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin