Շնորհավոր Ամանոր 2024
Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիս Ամանորը և հղում իր լավագույն մաղթանքները 2024թվականի համար:
Մաղթում ենք Հայաստանին խաղաղ և բեղմնավոր տարի, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ առողջություն և երջանկություն:
Անցնող տարին մեր պալատի համար հագեցած էր ակտիվությամբ, այդ թվում՝ Փարիզում կազմակերպեցինք Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը, ինչպես նաև առաջին անգամ մասնակցեցինք Bpifrance BIG միջոցառմանը, որտեղ ներկայացրեցինք հայկական շուկայի հնարավորությունները:
Այս տարին ոչ պակաս հարուստ է լինելու ակտիվությամբ. այդ թվում՝ թվով 2-րդ Ֆրանսիա-Հայաստան տնտեսական գագաթնաժողովի անցկացմամբ, ինչպես նաև միջպալատական միջոցառումների բազմապատկմամբ։