[Նոր անդամ] Նորք ընկերությունների խումբ

Նորք ընկերությունների խումբը ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 1997 թվականին Նորայր Խաչատրյանի կողմից Երևանում։

Ավելի քան 27 տարվա հաջող գործունեության և նվիրվածության շնորհիվ՝ Խումբը ստեղծել է յուրահատուկ բիզնես մշակույթ և առաջատար դիրք է գրավել տարածաշրջանում:

Նորք ընկերությունների խումբը ղեկավարում է 3 արտադրական գործարան և ավելի քան 55 խանութ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, որոնք արմատավորված են տարբեր ոլորտներում:

Շինարարություն և շինանյութեր.

• Nork Home Retail - ներկայացնում է Ideal System խանութները (Հայաստան)
• Նորք Ինդուստրիա - ԼԻՏՈԿՈԼ գործարան (Հայաստան)
• Leader System - ներկայացնում է Ceramica խանութ-սրահը (Վրաստան)
• Nork Developments - շինարարական ընկերություն (Հայաստան)

Նորաձևության մանրածախ առևտուր.

• Z&A LLC - պաշտոնապես ներկայացնում է այնպիսի շքեղ ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Burberry, Zegna, Polo Ralph Lauren, Balmain, Kenzo, Boss, Emporio Armani, Versace Jeans Couture (Հայաստան)
• Isola LLC - պաշտոնապես ներկայացնում է smart նորաձևության ապրանքանիշեր, ինչպիսիք են² OVS-ը և NEW YORKER (Հայաստան)
• Leader System – պաշտոնապես ներկայացնում է Burberry-ն և Polo Ralph Lauren-ը (Վրաստան)
• Isola-G LLC - պաշտոնապես ներկայացնում է NEW YORKER (Վրաստան)

Սպասարկում:

• ՆՈՐՔՍԻՍ - ՏՏ լուծումներ մատակարարող ընկերություն (Հայաստան)
• Ideal Master - բջջային հավելված շինարարական աշխատանքների համար (Հայաստան)

Սնունդ և խմիչքներ:

• Մարանիկ գործարան - առաջարկում է հացահատիկներ և ընդեղեն, համեմունքներ և խոտաբույսեր: (Հայաստան)

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin