[Նկարներ] Ֆրանսիա Հայաստան Տնտեսական Գագաթնաժողով
Նկարներ՝ #France #Arménie առաջին Տնտեսական Գագաթնաժողովից, որը համախմբել էր տնտեսական համագործակցության հիմնական պետական և մասնավոր ներկայացուցիչներին։
Այս միջոցառումը նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված տնտեսական ճանապարհային քարտեզի շարունակականության ապահովմանը։
Այս ճանապարհային քարտեզը նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուր հանձնառության արդյունքն է՝ ամրապնդելու երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ հիմնված CEPA համաձայնագրի և Հայաստանում Եվրոպական միության ներդրումային ծրագրի վրա։
Կարևոր է առանձնացնել բիզնես միջավայրի բարելավումը և խրախուսական միջոցառումները, որոնք ձեռնարկվում են ներդրումների խթանման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ -ն ամեն օր աշխատում է ոլորտում և աջակցում է ընկերություններին խթանելու մեր երկրների միջև համագործակցության տնտեսական ներուժը: