Միջազգային eB2B հանդիպում

📅 Միացե՛ք մեզ 2024թ. դեկտեմբերի 5-ին, հինգշաբթի օրը՝ հանդիպելու Եվրոպայում ապագա բիզնես գործընկերների հետ:

Եվրոպայում Ֆրանսիական առևտրի և արդյունաբերության 22 պալատները միավորում են ուժերը՝ ձեզ առաջարկելու բացառիկ փոխանակման հարթակ նոր առևտրային հնարավորությունների համար:

Հանդիպե՛ք Եվրոպայի 22 Առևտրի պալատների մասնակիցներին՝ Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Շվեդիա, Բելգիա, Չեխիա, Նորվեգիա, Հունգարիա, Բուլղարիա, Հունաստան, Սերբիա, Սլովակիա, Լյուքսեմբուրգ, Իռլանդիա, Հայաստան, Թուրքիա, Վրաստան, Մեծ Բրիտանիա և Իսպանիա.

Ի՞նչ է eB2B-ը ❓

💻 Առցանց փոխանակման հարթակ ապագա բիզնես գործընկերների հետ հանդիպելու համար:

🗓 B2B էլեկտրոնային հանդիպումների ծրագիր, որը նախատեսված և վավերացված է ձեր կողմից միջոցառմանն ընդառաջ:

💬 20 րոպե տևողությամբ 9 հանդիպումներ՝ ներկայացնելու ձեր գործունեությունը և գնահատելու ձեր կոնտակտի հետ համագործակցության ներուժը:

Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 10:40-ից մինչև 14:20-ը:

Մասնակցությունը անվճար է և վերապահված է Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամներին։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin