Մեր ԱԱՊ-ի և Գալաքսի Գրուպի միջև հուշագրի կնքում
Այս ուրբաթ՝ հունիսի 3-ին, տեղի ունեցավ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի և «Գալաքսի Գրուպ»-ի միջև հուշագրի ստորագրում։
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան Առաքելիանի ելույթը՝
«Գալաքսի գրուպ»-ը հաջողության, նոու-հաուի ներդրման և հավելյալ արժեքի ստեղծման մոդել հանդիսացող ընկերություններից է, որի կարիքը Հայաստանը շատ ունի: Այն նաև մենեջմենթային գրագետ թիմ է, որը տեսնում և ընկալում է վաղվա մարտահրավերները գլոբալացման համատեքստում:
Մենք ուրախ ենք,որ արդեն մեկ տարի է ինչ «Գալաքսի գրուպ»-ը անդամակցում է Ֆրանսիայի Առևտրի և արդյունաբերության պալատին:
Ցանկանում եմ ողջունել «Գալաքսի Գրուպ»-ին Հայաստանում «Փոլ» հացաբուլկեղենի բացման առիթով։ Հացաբուլկեղենի/հրուշակեղենի ոլորտում Փոլը ներկայացնում է ֆրանսիական արտադրանքի գերազանցությունը և հմտությունը, և ես վստահ եմ, որ «Գալաքսի Գրուպ»-ը կկարողանա լավագույնս պաշտպանել այս ֆրանսիական ապրանքանիշի որակը Հայաստանում:
Այսօր ստորագրված Հուշագրի շրջանակներում կամրապնդվի մեր համագործակցությունը «Գալաքսի Գրուպ»-ի հետ, մասնավորապես տեղեկատվության փոխանակման, հայկական շուկայում ֆրանսիական ապրանքանիշերի և բրենդների զարգացմանն ու տարածմանը աջակցելու հարցում»։
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամները. ԱԿԲԱ բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, Արտֆուդ պահածոների գործարանի գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանը, Renault Arménie -ի սեփականատեր Կարեն Չախմուրադյանը, ArLeAM-ի (SoftConstruct-ի դուստր ձեռնարկություն) տնօրեն Վաչե Արսենը, Amundi-ի ներկայացուցիչները, Գրանթ Թորնթոնը, Texas Production-ի տնօրեն Սևակ Ջիջիրյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ, այդ թվում՝ հյուպատոս Թիբո Նոնիեն, ֆրանսիացի պատգամավոր Ֆլորենս Պրովենդիեն և «Միսս Արմենիա» մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։