[Մամլո հաղորդագրություն] Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում
Կապի ազգային օպերատոր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առաջնորդության վերաբերյալ դասախոսությամբ է հանդես եկել Աբու Դաբիի համալսարանի բիզնեսի դպրոցում: Հեռահաղորդակցության ոլորտի երկարամյա ղեկավարը իր փորձառությամբ է կիսվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բնակվող Հարվարդի, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների շրջանավարտների հետ` Առաջնորդության դպրոց Հայաստանի հրավերով։
«Առաջնորդությունը ճշմարտության համար պայքարելու վստահությունն է, դժվար որոշումներ կայացնելու քաջությունն ու մարդկանց կարիքները հասկանալու կարողությունը: Մնացածը կառավարում է»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Ucom-ի գլխավոր տնօրենը Հայաստանի կանաչ օպերատորի օրինակով խոսել է ռազմավարական մտածողության, նպատակների և դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց և անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել: Ամփոփելով՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ թե՛ փոքր, և թե՛ խոշոր կազմակերպություններում առաջնորդելու առաջին քայլը նախաձեռնողականությունն է: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին և խմբային քննարկումներ վարել:
***
Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում: Ucom-ի սրահներում ու առցանց խանութում ներկայացված են լավագույն խելացի տեխնոլոգիաներն ու լուծումները` գնման կանխիկ և ապառիկ տարբերակներով:
Առաջնորդության դպրոցը տեղական և միջազգային կայացած գործիչների, մտածողների ու կազմակերպությունների համագործակցությամբ ծրագրեր է
իրականացնում՝ աջակցելու ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը
Հարավային Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Վրաստան, Իրան): Այն ամենամասշտաբային ու հեղինակավոր դպրոցներից մեկն է տարածաշրջանում` Սամվել Մովսիսյանի հիմնադրմամբ: