Ճաշ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, Գալա ընթրիք և ՖՄ ԱԱՊ-ի տնօրենների Համաժողով
Տարվա առաջին կիսամյակի ավարտին Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ը՝ ի դեմս նախագահ Տիգրան Առաքելյանի, մասնակցեց շաբաթվա հագեցած մեկնարկին։
Դեռևս երկուշաբթի օրը արտերկրում բնակվող Ֆրանսիացի պատգամավորների ներկայությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել ճաշ, որի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ, մասնավորապես՝ մասնագիտական հարցումների դեպքում վիզայի հայտերի առաջնահերթության, ինչպես նաև արտերկրում գտնվող Ֆրանսիացի ձեռնարկատերերի համար Ֆրանսիայում նոր կարգավիճակի ստեղծման վերաբերյալ:
Այնուհետև տեղի է ունեցել Գալա ընթրիք, որի ընթացքում Ֆրանսիա Միջազգային ԱԱՊ-ը հաղթողներին հանձնել է մրցանակներ՝ արտաքին առևտրի, գրավչության և արտերկրում ապրող Ֆրանսիացիների պատասխանատու նախարարի պատվիրակ Օլիվիե Բեխտի ներկայությամբ:
Միջոցառումը հնարավորություն էր նախարարի պատվիրակի հետ մտքեր փոխանակելու և Ֆրանսիայի կառավարության կողմից հուլիսի 6-ը Արտահանման ծրագրի ներկայացման օր ամրագրելու համար:
Երեքշաբթի օրը Փարիզում կայացել է Համաժողով, որը համախմբել է արտերկրում գտնվող ֆրանսիական ԱԱՊ-ների նախագահներին։
Ներկայացվել է Պալատների գործունեության հաշվետվությունը,որն էլ հնարավորություն է ընձեռել ընդգծել բոլոր ԱԱՊ-ների ընդհանուր գործունեության աճը, որին մենք հպարտ ենք ներդրում ունենալ:
Շաբաթը շարունակվում է Ֆրանսիա Միջազգային ԱԱՊ-ի տնօրենների տարեկան համագումարի անցկացմամբ՝ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի տնօրենի ներկայությամբ։