Հուշագրի կնքում WISE-ի և Hérès-ի միջև
Ֆրանսիական Hérès իրավաբանական ընկերությունը, ունենալով ծանրակշիռ փորձ և ճանաչված անուն բիզնես իրավունքի և հարկային ոլորտներում, ընտրել է Հայաստանը՝ որպես մարտավարական երկիր իր միջազգային զարգացման համար։
Hérès իրավաբանական ընկերությունը Հայաստանում համագործակցում է hայկական Wise իրավաբանական ընկերության հետ, որը 2014 թվականից մինչ այժմ գործունեություն է իրականացնում կորպորատիվ և հարկային իրավունքի ոլորտներում, որ ի շնորհիվ ձեռք է բերել մեծ վստահություն և կուտակել մեծ փորձ։
Համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու համար հայկական WISE իրավաբանական ընկերության և ֆրանսիական Hérès իրավաբանական ընկերության միջև կստորագրվի հուշագիր։ Հուշագրի հանդիսավոր ստորագրման արարողությունը տեղի կունենա 2023թ․ , մայիսի 16-ին՝ երեքշաբթի օրը, ժամը՝ 16։00-ին, Օպերա Սուիթ հյուրանոցի Մոցարտ Սրահումում։
Համագործակցության առաքելությունն է խթանել, դյուրացնել և աջակցել Հայաստանում ֆրանսիական ներդրումները։
Մենք խորապես հավատում ենք, որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները կամրապնդվեն այսօրվա տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում։ Մենք ձգտում ենք խթանել առևտրային փոխանակումները երկու երկրների միջև` ֆրանսիական և հայկական օրենսդրությունների առանձնահատկություններով փորձառու ֆրանսիական և հայկական թիմերի իրավաբանների աջակցությամբ։
2023 թ․-ի մայիսի 16-ին կայանալիք միջոցառումը հնարավորություն կտա հանդիպելու մեր ֆրանսիական և հայկական իրավաբանական թիմերին և և հիմք կհանդիսանա հայկական և ֆրանսիական բիզնես համայնքի ծանոթացման և հետագա համագործակցության համար։