ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ մեր երկու երկրների սոցիալ-տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և ՀՀ կառավարությանը սոցիալական քաղաքականություն վարելու անհրաժեշտ փորձառություն տրամադրելու համար:
Այս հուշագիրը ներկայացնում է տարբեր կետեր.
- Զբաղվածության առումով անորոշ վիճակում գտնվող մարդկանց աջակցելու նպատակով կազմակերպել կարճաժամկետ և մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ
- Կիրառել Ֆրանսիական ընկերությունների փորձը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու նպատակով:
- Կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ՝ ՖՀ ԱԱՊ-ի անդամ ընկերությունների մասնակցությամբ՝ աշխատանք փնտրողներին աջակցելու համար:
Այս հուշագիրը սկիզբ է դնում նոր համագործակցության այն ոլորտներին, որոնք երբևէ չեն շահագործվել մեր երկու երկրների միջև: