«Հանրային Ներդրումների բանկ»-ի՝ «Bpifrance»-ի առաջին առաքելությունը Հայաստանում
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն փետրվարի 11-ից 15-ը առաջին անգամ Երևանում հյուրընկալել է «Հանրային Ներդրումների բանկ»-ին` «Bpifrance»-ին:
Մեր պալատի ուղեկցությամբ «Bpifrance»-ի եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ֆլորենտ Բուշիացոն հանդիպումներ ունեցավ ձեռնարկատերերի և ինստիտուցիոնալ ներկայացուցիչների հետ:
Մի շարք համոզիչ հանդիպումները հաստատում են, որ «Bpifrance»-ը մտադրված է առաջարկել իր տարբեր գործիքներն ու ծառայությունները հայկական շուկայի համար:
Նշենք, որ «Bpifrance»-ը որպես գործընկեր մասնակցելու է մեր պալատի կողմից կազմակերպված Ֆրանսիա Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 24-ին Փարիզում։