Հանդիպում «Secours populaire français»-ի հետ
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան Առաքելյանը հանդիպել է եվրոպական գոտու պատասխանատու, Secours Populaire ֆրանսիական բարեգործական կազմակերպության տնօրեն Մաթյո Հումբերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ծրագրեր, այդ թվում՝ Գորիսում տեքստիլ արտադրամասի հիմնումը՝ Արցախից տեղահանվածներին վերապատրաստելու և աշխատանքի հնարավորություն ընձեռելու նպատակով։
Արտադրամասում պատրաստված հագուստն այնուհետ կարտահանվի Եվրոպական միության շուկա, այդ թվում՝ Ֆրանսիա։