Հանդիպում վարչապետի աշխատակազմի տնտեսական խորհրդականի հետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի հրավերով կառավարության նստավայրում ընդունեցին Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի գործարար պատվիրակությանը` Պալատի նախագահ Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ:
Այս հանդիպման ընթացքում ներկայացվեց առաջիկա տնտեսական բարեփոխումների օրակարգը՝ ընդգծելով այն փորձաքննությունը, որը կարող է առաջարկել մեր պալատն այս ոլորտում։ Ընկերությունները նաև հնարավորություն ունեցան քննարկելու հայաստանյան շուկայում հատկապես տեքստիլ, ենթակառուցվածքային և ֆինանսական ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Տնտեսական խորհրդատուի հետ փոխանակման ընթացքում Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ը վերահաստատել է իր հանձնառությունը աջակցելու և կառավարությանը տրամադրելու իր փորձը Հայաստանի Հանրապետության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների համատեքստում ։