Հանդիպում Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գծով գլխավոր տնօրենության հետ
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան Առաքելյանը՝ Ամունդի-ԱԿԲԱ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանի և Բիվաք Արմենիա-ի (Bureau Veritas Armenia) գործադիր տնօրեն Հասմիկ Կիրակոսյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել Եվրոպական Հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության կողմից ԵՄ պատվիրակությունում կազմակերպված հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական փոխանակումների և CEPA-ի հետ կապված տարբեր թեմաներ։ ԱԱՊ նախագահը՝ ԵՄ առևտրի գլխավոր տնօրինությանը՝ CEPA-ի շրջանակներում, խնդրեց հրավիրել Հայաստանի իշխանություններին ավելի արդյունավետ գործիքներ ստեղծել՝ Հայաստանում՝ հիմնականում եվրոպական բրենդների կեղծ ապրանքների շուկայավարման դեմ պայքարելու համար:
Հայաստանի տնտեսությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը կարևոր քայլ է օտարերկրյա ներդրողների վստահությունը ձեռք բերելու համար։