Հանդիպում Եվրամիության պատվիրակության ղեկավարի հետ
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Այս առիթով ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, այն խնդիրները, որոնք հանդիպում են հայկական շուկայում, ինչպես նաև Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի ընդլայնման հնարավոր միջոցները։
Ներկայացվեց նաև Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովի արդյունքները, և մենք նրան հրավիրեցինք մասնակցելու հաջորդ տարվա միջոցառմանը, հրավեր, որն ընդունվեց։
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ը ցանկանում է շնորհակալություն հայտնել իր գործընկերներին Եվրոպական բիզնես ասոցիացիային՝ ի դեմս Դիանա Սարումովայի, Գերմանիայի Առևտրի պալատին՝ ի դեմս Մերի Նավասարդյանի և Իտալիայի Առևտրի պալատին։