Հանդիպում ԵՄ անդամ երկրների տնտեսական խորհրդատուների և երկկողմ առևտրի պալատների ներկայացուցիչների հետ

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը ԵՄ պատվիրակության դեսպանատանը մասնակցել է Եվրոպական միության անդամ երկրների տնտեսական խորհրդատուների և երկկողմ առևտրի պալատների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումներին վերաբերող տարբեր թեմաներ, ինչպես նաև գործընկերության նոր օրակարգի առևտրային ասպեկտները և Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանն ուղղված ԵՄ աջակցության ապագա նախաձեռնությունները:

Քննարկումների ընթացքում ԱԱՊ նախագահը բարձրացրել է ֆրանսիական կենդանական ծագման արտադրանքի հայաստանյան շուկա ներմուծման արդի խնդիրը՝ առաջարկելով լուծումներ, մասնավորապես երկարաժամկետ քվոտա տրամադրելով (և ոչ թե 6 ամիս, ինչպես ներկայումս) կամ ԵՏՄ մակարդակով այլ կարգավորումներով։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin