«էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից կազմակերպված հանդիպում «առանց փոխկապների»
Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ- ի տնօրեն ներկա է եղել «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից կազմակերպված «առանց փողկապի» հանդիպմանը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մասնակցությամբ:
Այս փոխանակման ընթացքում Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն ներկայացրել է Ֆրանսիայում հայկական բանկ ստեղծելու նախագիծը:
Կառույցի ստեղծման հիմնական նպատակն է՝ Ֆրանսիայի (և ոչ միայն) հայկական սփյուռքին, որը կազմում է ավելի քան 600,000 մարդ, հնարավորություն տալ ներդնել ավանդներ, որոնք կօգտագործվեն Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման համար, մասնավորապես սոցիալական բնակարանաշինության ոլորտում:
Այս նախագիծը հիմնաքարն է աստիճանաբար փոխարինելու մարդասիրական աջակցությունը, որից Հայաստանը մի քանի տասնամյակ կախված է եղել, սփյուռքի աջակցությամբ կայուն տնտեսական զարգացմանը: