Էմբարգո՝ թուրքական ծագման ապրանքների նկատմամբ
Հայաստանը տարեկան Թուրքիայից ներկրում է շուրջ 300 մլն դոլարի արտադրանք:
Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը, Բելգիայի առևտրաարդյունաբերական պալատը, ինչպես նաև Եվրոպական առևտրի պալատը աջակցում են Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջարկին ՝ ժամանակավորապես արգելել Թուրքիայում արտադրվող և հավաքված արտադրանքի ներմուծումը:
Այսօր այլևս անընդունելի է տնտեսական շահերը հաշտեցնել քաղաքական-ռազմական միջամտության հետ: Մեր Առևտրաարդյունաբերական պալատները գտնվում են Հայաստանի կառավարության տրամադրության տակ ցանկացած գործողության համար, որը կնպաստի այս նպատակի իրագործմանը:
Հայկական շուկայում թուրքական արտադրանքի զգալի մասը կեղծ ֆրանսիական պատրաստի ապրանքներ են՝ կաշվե իրեր, օծանելիք, հիգիենայի ապրանքներ և մաքրող միջոցներ:
Այսօր տնտեսական գործունեության ոչ մի ոլորտ չի խնայվում, և կեղծված արտադրանքի տեսականին շարունակում է դիվերսիֆիկացվել:
Մեր ֆրանսիացի և եվրոպացի գործընկերները պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպես նաև արտահանել իրենց արտադրանքը, որպեսզի դրանք վաճառվեն նույն վերջնական վաճառքի գնով, ինչ Թուրքիայից ներմուծվող ապրանքները:
Նրանց մուտքը դյուրացնելու և թուրքական արտադրանքին փոխարինելու համար մենք առաջարկում ենք կիրառել այդ ապրանքների մաքսատուրքերի նվազեցում՝միաժամանակ զգալիորեն բարձրացնելով թուրքական ապրանքների նկատմամբ տուրքերը:
Մենք ողջունում ենք այն հայ մանրածախ առևտրականների նախաձեռնությունը, ովքեր հրաժարվել են թուրքական արտադրանքի իրացումից: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս անցումային փուլում:
Մենք նաև կցանկանայինք շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիային ՝ թուրք-ադրբեջանական ռազմական հարձակման սկզբում Թուրքիայից ներմուծված բոլոր ապրանքների նկատմամբ ամբողջական էմբարգոյի որոշման համար: Դրանք ներկայացնում են տարեկան 3,5 միլիարդ դոլար: Հայտարարությունից հետո թուրքական լիրայի արժեքը ընկավ 20% -ով:
Ֆելիքս ՓԱՅԹՅԱՆ
Բելգիայի հայկական առևտրի պալատի (BACC) գործադիր տնօրեն
Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (CCI FA)
Դիանա ՍԱՐՈւՄՈՎԱ
Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) գործադիր տնօրեն