Աշխատանքի և սոցիալական արդարության միջազգային համաժողով

[Translate to Arménien:]

Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան Առաքելյանը հրավիրվել է Նախագահի նստավայրում կայանալիք Աշխատանքի և սոցիալական արդարության միջազգային համաժողովին, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, սոցիալական հարցերի և էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ԱՄԿ (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) գլխավոր տնօրենը և եվրոպական երկրների մի քանի դեսպաններ։

Ինչ վերաբերում է ապագա հնարավոր բարեփոխումներին, ապա Պալատի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ աշխատաշուկան պետք է պահպանի իր ճկունությունը բիզնեսի ոլորտում, որը կապահովի ցածր գործազրկություն և աշխատանքային շարժունակություն:

Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ -ը կշարունակի համագործակցել և լիարժեք աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ երաշխավորելու, որ բարեփոխումները արգելակ չեն հանդիսանա ընկերությունների և նրանց ապագա համալրման համար, քանի որ աշխատաշուկայի ճկունությունը կարևոր տարր է Հայաստանի տնտեսության աճի համար և նաև մարզերին հնարավորություն  կտա էլ ավելի արագ զարգանալ։

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin