Այց ArLeAm` Լիոն-Գրենոբլի ԲԶԿ-ի պատվիրակության հետ
Լիոն-Գրենոբլի Բիզնեսի Զարգացման Կենտրոնի պատվիրակությունը՝ Ռաֆայել ԿՈՄՏ, Սոննի ՍԱՆՉԵԶ, Իգոր ԲՈՒԳՆԻ, Ֆելիքս ՍԻՅՈՆ և Ժան-Նոել ՖՈՇՅՈ կազմով ժամանել է Հայաստան՝ միջազգային առաքելությունների շրջանակներում ֆրանսիական ընկերությունների անունից տարբեր տեսակի ուսումնասիրություններ զարգացնելու նպատակով։
Այս երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Լիոն-Գրենոբլի ԲԶԿ-ի պատվիրակությունը Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի նախագահ Տիգրան ԱՌԱՔԵԼԻԱՆԻ ուղեցմամբ այցելեց պալատի անդամ ArLeAm ընկերություն:
ArLeAM-ը եզակի գյուղատնտեսական հոլդինգ է Հայաստանում, որը ցուցաբերում է բացառիկ պրոֆեսիոնալիզմ գյուղատնտեսական աշխարհի տարբեր ոլորտներում:
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին ստեղծելով ինտենսիվ այգիներ եվրոպական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Միաժամանակ ստեղծվել է մրգերի և բանջարեղենի խելացի տեսակավորման արտադրական գիծ։
Տարիների ընթացքում և սեփական փորձից ընկերությունը սովորել է պրոֆեսիոնալ կերպով սպասարկել մրգի արտադրության ողջ շղթան՝ մշակումից մինչև բերքը վերջնական սպառողին հասցնելը: