Այցելություն CIFORA ընկերություն

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը Նիկոլա Ազնավուրի ուղեկցությամբ այցելել է նորարարական ամբողջական կառավարման հարթակ ստեղծող Cifora ընկերություն։

Այս հարթակը հանրային անվտանգության, հետախուզության և պաշտպանության կազմակերպություններին հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել իրենց հիմնական առաքելությունները դինամիկ և բարդ իրավիճակներում:

Cifora-ն, որը հայկական ռազմարդյունաբերական համալիրի անբաժանելի մասն է, ներկա կլինի հունիսի 17-ից 21-ը Փարիզում կայանալիք «ԵՎՐՈՍԱՏՈՐԻԱ» միջազգային պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսին մեր Առևտրաարդյունաբերական պալատի կողմից կառավարվող «Հայաստան» տաղավարում:

Share this page Share on FacebookShare on TwitterShare on Linkedin